Հարգելի քաղաքացիներ,

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը կոչ է անում միանալ հերթականհավաքին, որը կկայանա շաբաթ օրը` նոյեմբերի 16-ին` ժամը 13:00-ին:

Անհրաժեշտ է հնարավորին չափ շատ մարդկանց ներկայությունը`հնարավորին չափ շատկազմակերպություններից:

Նախատեսված է ներկայացնել անցած շաբաթվա աշխատանքների ամփոփումը և արդյունքները: Ինչպես նաև կան բազմաթիվ առաջարկներ, որոնց իրականացման համարպետք է կազմավորվեն աշխատանքային խմբեր:

Շարունակություն →

Ինչպես հայտնում է Operativ.am կայքը՝

«Ինչպես ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում: Դրանից հետո բողոքի ակցիայի մասնակիցները «Ամոթ, ամոթ» վանկարկումներով շարժվեցին Հայաստանի «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պահանջելու պատգամավորներից գնալ Ազգային ժողով, մասնակցել նիստին, թեկուզ դեմ քվեարկել:

Ակտիվիստներին միացել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» թևի ներկայացուցիչները, ազատամարտիկներ և այլ բազմաթիվ քաղաքացիներ: Ինքնաբուխ ցույցի մասնակիցները վանկարկում էին «Գալուստ, խաբեբա», քանի որ Սահակյանը խոստացել էր, որ ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ նիստին, սակայն նրանք չեն մասնակցել: Շարունակություն →

Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի հանրահավաք և երթ է անցկացնում, որին մասնակցում են բավական մեծ թվով դժգոհողներ: Բազմության մի ծայրը ԱԺ կենտրոնական մուտքի մոտ է, մյուսը՝ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի:

Երթին ՀՀ այլ քաղաքացիներից բացի, մասնակցում են նաև ազատամարտիկներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ երեք ընդդմադիր խմբակցությունների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրահավաքով անցկացվում է ԱԺ արտահերթ նիստ՝ «Կուտակային պարտադիր կենսաթոշակների» օրենքի հետ կապված:

Շարունակություն →