Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Նոյեմբերի 15-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնությանը միացած ցուցարարները, տեղեկանալով, որ ՀՀԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը՝ համակարգի ներդրման հետաձգումը քննարկելու համար, ընդդիմադիր պատգամավորների հորդորով բողոքի երթ են սկսել։

«Մի նահանջեք, գնացեք մինչեւ վերջ»,- հավաքվածներին խորհուրդ է տվել ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի խորհրդով երթն այժմ շարժվում է դեպի դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ պահանջելու, որ ՀՀԿ պատգամավորները մասնակցեն արտահերթ նիստին։

Շարունակություն →

Ինչպես հայտնում է news.am կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության անդամները, որոնց միացել են ազատամարտիկները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամները, խորհրդարանից երթով եւ «ամոթ» վանկարկումներով հասան ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ պահանջում էին իշխող կուսակցությանը չբոյկոտել ԱԺ արտահերթ նիստը:

Քաղաքացիներից մեկը` Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ իրենք պահանջում են, որ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքից հանվի բաղադրիչը բնութագրող «պարտադիր» բառը:

Երթի մասնակիցներն ասել են, որ չեն հեռանալու, կսպասեն մինչև ժամը 15։00-ն, ու եթե ոչինչ չփոխվի, կդիմեն այլ միջոցների:

Շարունակություն →