ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վաղը՝ դեկտեմբերի 3-ին ժամը 12:00-ին ԱԺ-ում տեղի է ունենալու քվեարկություն կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցով:
Վաղը՝ դեկտեմբերի 3-ին ժամը 11:30-ին հավաքվում ենք ԱԺ-ի վարչական շենքի դիմաց՝ պատգամավորներից պահանջելու, որպեսզի նրանք կողմ քվեարկեն բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելուն:
Հիշեցնենք, որ այս հարցը մտցվել է ԱԺ-ի այս նստաշրջանի վերջին քառօրյա և քննարկվելու է այսօր:
Ֆեյբուքյան event-ը` հղում:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝
«Ազգային ժողովի դարպասների մոտ հավաքվել են մի խումբ երիտասարդներ, ովքեր բողոքում են Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկում, այլ սպասում են ԱԺ պատասխանին՝ քառօրյայում կենսաթոշակային բարեփոխումների հարցի քննարկման վերաբերյալ:
«Ուզում ենք տեսնել՝ քառօրյայում այդ հարցը ներկայացվելո՞ւ է, թե՞ ոչ: Ստորագրահավաք պիտի լիներ, հիմա պատասխանին ենք սպասում»,- ասացին երիտասարդները՝ միաժամանակ հավելելով, որ արդեն նկատում են՝ տրամադրությունների փոփոխություն կա, պատգամավորներն իրենք էլ են խոսում, որ պետք է ճրենքի կիրարկումը ժամանակավորապես՝ մեկ տարով հետաձգվի, որպեսզի վերանայեն այն:
Շարունակություն →
Ինչպես հայտնում է emedia.am կայքը՝
«Ազգային ժողովի մոտ այս պահին հավաքված են պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրման դեմ բողոքողները։
Ինչպես հաղորդում է eMedia.am թղթակիցը, ոստիկանները խնդրել են հավաքվածներին ազատել տարածքը մինչև 13-30՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ։
Բողոքողներն այս պահին դեռ չեն որոշել՝ կհեռանան, թե ոչ։»
Աղբյուր՝ http://emedia.am/?p=48679%2F
Կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով:
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին ժամը 12:30 – ին մեքենաներով հավաքվում ենք Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում (parking) և միասին դրոշներով շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ: