Ինչպես հայտնում է 168.am կայքը՝
««Հրապարակը» գրում է. Երեկ խորհրդարանում աժիոտաժ էր՝ «մի ուրիշ ձև». ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնչակտուր անցնում էր խորհրդարանական միջանցքներով, հենց մի ընդդիմադիր կամ «այյընտրանքային» պատգամավոր էր գտնում, արագ բերման էր ենթարկում. «Ո՞ւր ես, է, արի, շուտ արա», ու հետն արագ տանում էր։ Վերջին «տարվածը» Գագիկ Ջհանգիրյանն էր։ Բանն այն է, որ խորհրդարանական չորս խմբակցություններ պետք է հասցնեն 24 ժամվա ընթացքում ստորագրել հայտարարության ձևաթերթիկը, որով փորձում են կենսաթոշակային կուտակային համակարգի փաթեթի քննարկումը հրատապ կարգով մտցնել առաջիկա քառօրյա։ Քիչ հետո «պուլեմյոտի» արագությամբ խորհրդարան «գցվեց» «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը։ Նա շնչակտուր, աստիճանները երեք-երեք լոնք անելով՝ բարձրացավ երկրորդ հարկ ու հենց միջանցքում Արծվիկ Մինասյաեի ձեռքից վերցրեց ձևաթուղթն ու ստորագրությունը դրոշմեց վրան։ Ո՞րերորդն էիք՝ հարցրինք շնչակտուր Թևաև Պողոսյանին։ Շարունակություն →