ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝
«Կուտակային կենսաթոշակային համակարգին անցում է կատարում երկրների մեծ մասը, սակայն այդ համակարգի մոդելները միմյանցից տարբերվում են: Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ Հայաստանն ընտրել է մի մոդել, որ բավական ագրեսիվ է, կտրուկ փոփոխություններ է պարունակում, ռիսկային է և հանրության դժգոհությունն է հարուցում:
«Դու ոչ թե կենսաթոշակային ֆոնդը վերացնում ես, այլ անձի համար հաշվեհամար ես բացում, եթե նա համարում է, որ դա բավարար չէ, նոր դիմում է մասնավորին: Եթե եկամուտներդ մեծ են, պետությունը քեզ ուղարկում է մասնավորի մոտ ապահովագրելու, քանի որ փորձը ցույց է տալիս՝ մասնավոր համակարգն արդյունավետ է, եթե դու գործ ունես մեծ եկամուտների հետ, բայց ոչ ցածր եկամուտների դեպքում»,- ասաց նա:
Կուտակային կենսաթոշակային համակարգը սարերի հետևում չէ: Եվս մի ամիս, և մենք հայտնվում ենք ֆինանսական նոր «գլուխկոտրուկի» մեջ: Դժգոհությունների ալիքը դեռ չի մարում, շահառուների մեծամասնությունը տեղյակ չէ կենսաթոշակային նոր համակարգից: Փորձենք հնարավորինս պարզ, պատկերավոր և մատչելի ներկայացնել կուտակային համակարգը, սպասվող փոփոխությունների դրական և բացասական կողմերը ու հասարակության վերաբերմունքը:
Համակարգը՝ երկու խոսքով
Աշխատողը փոխանցում է հատուկ կենսաթոշակային ֆոնդերին իր աշխատավարձի 5 տոկոսը։ Եվս 5 տոկոս, բայց ոչ ավել քան 25.000 դրամ ավելացնում է պետությունը։ Ֆոնդերը ներդնում են գումարը Հայաստանում և արտասահմանում։ Ստացված եկամուտը վերադառնում է շահառուին՝ ավելանալով անվանական թոշակին։ Պետությունն ու գործատուն, ինչպես այժմ, շարունակում են աշխատողի համար վճարումներ անել։ Պայմանական 150.000 «մաքուր» աշխատավարձի օրինակով համակարգը բացատրված է ստորև բերված ինֆոգրաֆիկայում։
Ո՞րն է նոր համակարգին անցնելու պատճառը
Ինչպես հայտնում է yerkir.am կայքը՝
««Ընդդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների»նախաձեռնող խմբի անդամները պնդում են, որ պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքով նախատեսված դրույթներով` մինչև 40 տարեկան անձանց զուտ աշխատավարձերը (ներառյալ` անհատ ձեռներեցների մաքուր եկամուտները) նվազելու են 6.6 – 13%-ով, և կուտակված գումարը նրանք չեն կարողանալու տնօրինել մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը:
«Օրենքն այնքան անմշակ է, որ նույնիսկ ծանր սոցիալական վիճակում ապրող քաղաքացուն (ով ժամանակին կուտակել է գումար իր հաշվեհամարին) չի ընձեռվում այդ գումարից օգտվելու հնարավորություն (ինչն ակնհայտ հակասահմանադրական է) բավարարելու նվազագույն կենսական պահանջմունքները: Շարունակություն →