HETQ.AM - Կուտակային կենսաթոշակների կառավարչի բաժնետեր է նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝

«ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները վերջին շրջանում տված տարբեր հարցազրույցներում, որպես կուտակային կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչներ, շահարկում են համաշխարհային համբավ ունեցող ընկերությունների անուններ:

Մասնավորապես հայտարարվել է երկու ընկերության մասին` ֆրանսիական «Ամունդի» և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ» ընկերությունների անունները: Իրականում, պարզվում է, այդ ընկերություններն ունենալու են բաժնեմաս ֆոնդի կառավարիչ ընկերությունում:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 19-ի որոշման համաձայն` արդեն իսկ գրանցվել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: Շարունակություն →

Այսօր տեղ է ունեցել ապատեղեկատվություն, ըստ որի yervannews.am կայքում տարածվել է հայտարարություն, որ հետևյալ հղումով հոդվածում DEM.AM տարբերանշանով նկարները ստեղծվել են ոչ թե Դ!ԵՄ ԵՄ թիմի, այլ անհայտ աղբյուրի կողմից:

Դ!ԵՄ ԵՄ թիմը խորին շնորհակալություն է հայտում yervannews.am կայքի տնօրինությանը ընդառաջ գնալու և ապատեղեկատվությունը իրենց կայքից հեռացնելու համար:

Միաժամանակ Դ!ԵՄ ԵՄ թիմը հայտնում և հաստատում է, որ հիշյալ տարբերանշանով նկարները տարածվել են իրենց կողմից, ինչպես նաև, որ yervannews.am կայքը ոչ մի պատախանատվություն չի կրում հիշյալ ապատեղեկատվության համար:

Դ!ԵՄ ԵՄ թիմը հայցում է ներողամտություն տեղի ունեցած թյուրիմացության համար:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝

«2000-ական թվականների կեսերին պարզ դարձավ, որ Հայաստանը կենսաթոշակների վճարման հարցում խնդիրներ ունի: Սոցիալական ապահովության վճարներն այլևս չէին բավարարում կենսաթոշակները վճարելու համար, ուստի կառավարությունը բյուջեից անընդհատ դոտացիա էր տրամադրում կենսաթոշակային հիմնադրամին: Տարեցտարի դոտացիայի ծավալն ավելանում էր:

2008թ. հավաքագրված սոցապվճարները կազմել են 105 մլրդ դրամ, իսկ վճարված կենսաթոշակները՝ 153 մլրդ դրամ: Այսինքն՝ կենսաթոշակային ֆոնդում առկա էր 48 մլրդ դրամի դեֆիցիտ: 2012թ. դեֆիցիտը հասավ արդեն 67 մլրդ դրամի: Սա նշանակում էր, որ կառավարությունը կամ պետք է դադարի բարձրացնել առանց այն էլ չնչին կենսաթոշակները, կամ էլ պետք է փոփոխի կենսաթոշակային համակարգը: Ներկայիս կենսաթոշակային համակարգը ժառանգել ենք խորհրդային ժամանակներից, ու այն կոչվում է «սերունդների համերաշխություն»: Շարունակություն →

Ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարության. «Ես կարծում եմ, որ այդ բողոքող երիտասարդները ավելի շատ են հասկանում, քան պրոֆեսիոնալ տնտեսագետները, կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները (հեգնում է. հեղ.): Նրանք հըլը թող սովորեն իրենց անուն-ազգանունը գրել, հետո նոր թող բողոքի ակցիաների մասնակցեն, ըտենց բողոքի ակցիաների անընդհատ կարելի ա մասնակցել` փող տվեք՝ ապրեմ, չաշխատեմ, թոշակ տվեք, բայց ես չկուտակեմ: Ըտենց ակցիաներ ինչքան ասես, կարելի ա կազմակերպել: Բայց էությունը պետք ա հասկանալ, չէ՞: Ո՞վ ձեր թոշակը պտի տա» (աղբյուր՝ http://www.parliamentmonitoring.am/news/195.html) .

Պարոն Բադեյան, թույլ տվեք հիշեցնել, որ Դուք հանդիսանում եք Ազգային ժողովի պատգամավոր, այն էլ իշխող կուսակցության՝ ՀՀԿ խմբակցության անդամ և ի պաշտոնե կոչված եք ծառայելու քաղաքացիներին, ում ներկայացուցիչը հանդիսանում եք Դուք օրենսդիր իշխանությունն իրականացնող մարմնում: Ի դեպ, իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2), և Դուք ընդամենն այդ իշխանությունն իրականցնում եք այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիները Ձեզ դա լիազորում, պատվիրում ու համապատասխանաբար վարձատրում են:

Շարունակություն →