ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պարոնայք՝
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Արտեմ Ասատրյանին
ՀՀ Ֆինանսների նախարար՝ Դավիթ Սարգսյանին
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Վաչե Գաբրիելյանին
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»
քաղաքացիական նախաձեռնությունից
Քննարկման հրավեր
Հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվում է, որ ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները հարուցել են հանրային դժգոհության և բողոքի մեծ ալիք՝ մանավանդ հասարակության կարևորագույն՝ միջին խավի շրջանում։ Համաձայն կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի ժամանակացույցի, հանրային իրազեկումը պետք է լիներ շարունակական, սակայն փաստորեն հանրությանը իրազեկվել է օրենքի ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս առաջ՝ այնինչ օրենքի մշակումը տևել է տարիներ։ Քանի որ օրենքը շոշափում է հասարակության լայն շերտերի շահերը, տրամաբանական կլիներ բացի հանրային իրազեկումից կազմակերպել նաև հանրային քննարկումներ և լսումներ, ինչը սակայն նախատեսված չի էլ եղել բարեփոխումների ծրագրում։ Շարունակություն →