Մենք` Հայաստանում ապրող և ստեղծագործող ՏՏ ոլորտի մասնագետներս, չենք վախեցնում և, առավել ևս, շանտաժի չենք դիմում` երկիրը լքելու հեռանկարով: Մենք բարձրաձայնում ենք երկրում առկա աղետային աստիճանի հասնող խնդիրը և փորձում ենք պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:
Մեր ոլորտի ընկերություններից ավելի քան 90%-ը աշխատում է միջազգային, արտասահմանյան ընկերությունների հետ` միջազգային շուկայի համար` մրցակցելով Չինաստանի և Հնդկաստանի ՏՏ ոլորտների հետ: Ընկերությունները, յուրաքանչյուր աշխատողի համար, արտասահմանյան գործընկեր ընկերություններից ստանում են գումարներ, որը ծախսվում է ընկերության ընթացիկ և կապիտալ ծախսումերի, զարգացման, հարկեր վճարելու և աշխատակիցների աշխատավարձերի վրա: Այս մեխանիզմով սկսնակ ծրագրավորողի համար ամսական երկիր է մտնում մոտավորապես $750-1500, միջին մասնագետի համար` մոտ $1500-2500, ավագ մասնագետների համար` մինչև $5000, իսկ մենեջերների համար` դրանից էլ ավելի գումար: Այսինքն ՏՏ ոլորտի մասնագետներըն, իրենց համակարգչի դիմաց նստած, առանց որևէ ռեսուրս ՀՀ-ից արտահանելու, ապահովում են հսկայական գումարների անընդհատ հոսք դեպի հանրապետություն: Նշենք, որ նույնիսկ երկրի ամենահայտնի և հարգարժան բջջային օպերատորները, թեև վճարում են ահռելի հարկեր, բայց ի վերջո, դրանք արտասահմանյան ընկերություններ են և ընկերության իրական շահույթը, որը գոյացել է մեր` ՀՀ քաղաքացիների հաշվին, գնում է երկրից դուրս:
Շարունակություն →
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Ազգային ժողովի 03.12.2013թ. նիստի ժամանակ քննարկվել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենսդրական առաջարկությունը:
Սակայն, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի է ունենալու վաղն առավոտյան։
Հետևաբար, մենք կրկին մոբիլիզացնում ենք մեր ուժերը՝ կրկնապատկելով մեր թվաքանակը, վաղն առավոտյան՝ ժամանակը 11.30-ին հավաքվում ենք կրկին Ազգային ժողովի շենքի դիմաց՝ պահանջելու՝ ԱԺ բոլոր պատգամավորներին մասնակցել քվեարկությանը և կողմ քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրինագծին: Շարունակություն →
HETQ.AM – Ազգային ժողովում քվեարկություն տեղի չի ունեցել. ցուցարարներն ուղևորվեցին նախագահի նստավայր |
Ինպես հայտնում է hetq.am կայքը՝
«ԱԺ դիմաց հավաքված ցուցարարների մոտ դուրս եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին իրենց պայքարի համար` նշելով, որ չորս խմբակցությունները, որոնք դեմ են այս օրենքին, ուժեղ են հենց ցուցարարներով, որոնք իրենց քանակով ճնշում են գործադրում ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, այսինքն` իշխանության վրա:
Արամ Մանուկյանը նշեց, որ այսօր քվեարկություն տեղի չի ունեցել, այն կլինի վաղը` ժամը 12:00-ին և խնդրեց, որ ակցիայի մասնակիցները ստվարացնեն իրենց շարքերը, ինչը հաջողության միակ գրավականն է:
Շարունակություն →
Ինչպես հայտնում է civilnet.am կայքը՝
««Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության մոտ 400 անդամները դեկտեմբերի 3-ին` ժամը 11:30-ից Ազգային ժողովի շենքի դիմաց ակցիա են իրականացնում` իրենց աջակցությունը հայտնելով ԱԺ-ում կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու նախաձեռնության հեղինակներին:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ակցիայի մասնակիցների հիմնական բողոքը վերաբերում է օրենքի «պարտադիր» բաղադրիչին և, ընդհանուր առմամբ, կենսաթոշակային օրենքի բարեփոխումներին: Նրանք պահանջում են առնվազն մեկ տարով հետաձգել «պարտադիր» բաղադրիչի կիրառումը:
Շարունակություն →